Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 3 » Մոտոցիկլավարները Հայաստան են հասել` աշխարհին ցույց տալու, որ կա Հայկական հարց + Video
18:49
Մոտոցիկլավարները Հայաստան են հասել` աշխարհին ցույց տալու, որ կա Հայկական հարց + Video

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մի խումբ հայ մոտոցիկլավարներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մոտոցիկլներով Հայաստան են հասել՝ աշխարհին իրազեկելու Հայկական հարցի եւ Ցեղասպանության ճանաչման միասնական պայքարի մասին: ակումբի անդամներն իրենց այս ակցիան անվանում են Վերադարձ տուն Մեր նպատակը մեր միասնությամբ աշխարհում Հայաստանը PR անելն է, միասնական պայքարը` Ցեղասպանության ճանաչման համար - այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում գործող՝Հայկական մոտոցիկլետ ակումբի փոխնախագահ Հարություն Բոգարյանը:

 

Arenian Brigade-ի անդամները Հայաստան են եկել նաև բարեգործական նպատակներով: Ակումբի անդամ Սամվել Նաջարյանը նշեց, որ իրենց այստեղ գալու նպատակներից մեկն է եղել հաշմանդամ ազատամարտիկներին օգնելը.Մեզ հետ Հայաստան ենք բերել համակարգիչներ, հաշմանդամների համար սայլակներ: Մեր ակումբի այս տարվա ձեռքբերումներից է մոտոցիկլավարների հայկական ջոկատի կազմավորումը, մեզ արդեն դիմում են տարբեր երկրներից հայ բայքերներ և ցանկանում անդամագրվել մեր խմբին Հայկական մոտոցիկլետի անդամը նաև նշեց, որ ԱՄՆ-ում իրենց խումբը միշտ ակցիաներ է անցկացնում` ԱՄՆ նախագահին հիշեցնելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված իր խոստումը. «Մեր խմբի անդամներն ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ակցիաներ են իրականացնում, Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության առաջ մեծ ակցիա անցկացրին, որի ժամանակ ընդհարումներ եղան թուրքերի հետ: Բայց նրանք վախկոտ են, մեզ տեսնում են ու միանգամից փախչում»։

 

Նշենք, որ <<Հայկական մոտոցիկլետ» ակումբը ստեղծվել է 2014 թվականի հունվարի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

ՙ

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 412 | Ավելացրեց: Nemesis030494 | Տեգեր: Հայկական մոտոցիկլետ, Մոտոցիկլավարները, Հայկական հարց | - Վարկանիշ -: 5.0/1
Besucherzahler
счетчик посещений