Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 3 » Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում բրիտանական թագավորական ընտանիքի նորածնի անունը կռահելու համար:
19:35
Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում բրիտանական թագավորական ընտանիքի նորածնի անունը կռահելու համար:

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները գնում են Քենսինգտոնյան պալատ՝ այցելելու Քեմբրիջի դքսի ու դքսուհու՝ երեկ լույս աշխարհ եկած դստերը. գրում է BBC-ն։  

Բուքմեյքերներն էլ շարունակում են խաղադրույքներ ընդունել՝ նորածնի անունը կռահելու համար։ Ուիլյամի և Քեյթի ընտանիքները մի քանի օր կանցկացնեն պալատում։

Նորածին արքայադուստրը, որը բրիտանական գահին հավակնող 4-րդ ներկայացուցիչն է, ծնվել է շաբաթ՝ առավոտյան 08։34-ին։

Նրա պատվին՝ Թաուերի կամուրջը, Տրաֆալգարյան հրապարակն ու «Լոնդոնի աչք» անիվը շաբաթ երեկոյան վարդագույն երանգով են լուսավորվել։

Նորածին արքայադստեր անունը դեռ չի հայտարարվում։ Բուքմեյքերները շարունակում են խաղադրույքներ ընդունել։ Առաջին տեղում Շառլոտտան ու Ալիսան են։ Ենթադրյալ անունների շարքը հաջորդում են  Օլիվիան, Վիկտորիան և Էլիզաբեթը։

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 584 | Ավելացրեց: bgarik | - Վարկանիշ -: 4.0/1
Besucherzahler
счетчик посещений